Դեկտեմբեր 11, 2016 12:12 Asia/Tehran
  • Ղըրղըզստանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ և սահմանադրական բարեփոխումների հանրաքվե

Zanoza.kg-ի փոխանցմամբ՝ Ղըրղըզստանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ և սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե։

ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պետք է ընտրվեն 405 ՏԻՄ ղեկավարներ, որոնցից 21-ը՝ քաղաքային, իսկ 384-ը՝ գյուղական։ 22 քաղաքների ղեկավարների ու ավագանիների անդամների 616 տեղերին հավակնում է ավելի քան 7000 թեկնածու։

Ընտրություններին մասնակցում է 35 կուսակցություն։ Ամենամեծ թվով մասնակիցները բաժին են ընկել մայրաքաղաք Բիշքեկին՝ միանգամից 14 կուսակցություն։Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08.00-ին։ Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 20.00-ը։

1in.am/

 

Պիտակ