Օբաման մոտ ժամանակներս պատմական այց կկատարի Կուբա
https://parstoday.ir/hy/news/world-i4669-Օբաման_մոտ_ժամանակներս_պատմական_այց_կկատարի_Կուբա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջիկա շաբաթների ընթացքում Լատինական Ամերիկա կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է պատմական այց կատարել նաև Կուբա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 18, 2016 19:48 Asia/Tehran
  • Օբաման մոտ ժամանակներս պատմական այց կկատարի Կուբա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջիկա շաբաթների ընթացքում Լատինական Ամերիկա կատարելիք այցի շրջանակում պատրաստվում է պատմական այց կատարել նաև Կուբա:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ենթադրաբար այցը կայանալու է մարտին: Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Օբաման ասել է, որ կուզենար գնալ, եթե բարենպաստ պայմաններ լինեն։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Օբաման հայտնել էր, որ Հավանայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շրջանակում կքննարկի Կուբա այցելելու հարցը:

Օբամայի խոսքով՝ ինքը կղզի- պետություն կմեկնի միայն այն դեպքում, եթե երկկողմ հարաբերություններում բավականաչափ առաջընթաց լինի ու իրեն հնարավորություն ընձեռնվի հանդիպել քաղաքական այլախոհների հետ։