200 եվրոպացի իրավական գործիչներ բոյկոտել են Իսրայելին
Իսրայելին բոյկոտելու համաշխարհային շարժման շրջանակում , 200 եվրոպացի իրավական գործիչներ ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդին, բոյկոտել են Սիոնիստական ռեժիմին:
Շարժումը հրապարակել է հաղորդագրություն ,որում 200 իրավական գործիչների նախաձեռնությունը համարել է շարժման նոր ձեռքբերումը: «Իսրայելին բոյկոտելու համաշխարհային շարժումը մեծ ջանքեր է գործադրում պաղեստինցիների իրավունքների վերականգնման և միջազգային շրջանակներում Իսրայելի մեկուսացման ուղղությամբ»,ասված է հաղորդագրության մեջ:
Արհմիությունների, կրոնական խմբերի , հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական կառույցների աջակցությամբ հակաիսրայելական համաշխարհային շարժումը (BDS) ընդլայնվում է աշխարհում:
Ավելի վաղ Իսրայելի արդարադատության նախարար՝ Այլեթ Շաքիդը նախազգուշացրել էր այդ շարժման ազդեցիկ քայլերի կապակցությամբ:«Իսրայելին դեմ գնացող համաշխարհային շարժման գործունեության ընդլայնումը և կապիտալների դուրս տանելը ծանր հարված են հասցրել Թելավիվին»,ասել է նա: