Չինաստանը ԱՄՆ-ին է վերադարձրել անուղևվոր սուզանավը
https://parstoday.ir/hy/news/world-i47536-Չինաստանը_ԱՄՆ_ին_է_վերադարձրել_անուղևվոր_սուզանավը
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի կողմից Հարավչինական ծովում ծովային կալանքի տակ առած ամերիկայան անուղևոր սուզնավը վերադարձվել է Վաշինգտոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 14:00 Asia/Tehran
  • Չինաստանը ԱՄՆ-ին է վերադարձրել անուղևվոր սուզանավը

Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի կողմից Հարավչինական ծովում ծովային կալանքի տակ առած ամերիկայան անուղևոր սուզնավը վերադարձվել է Վաշինգտոնին:

«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան սուզանավը անցյալ հինգշաբթի Չինաստանի կողմից ծովային կալանքի տակ էր առնվել Հարավչինական ծովում: 

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է.-«Չինաստանը գողացել է ԱՄՆ-ին պատկանող սուզանավը»:

Չինաստանի պաշտպանության նախարարությունը Թրամփի խոսքերը բնութագրել է որպես սադրիչ քայլ:

«ԱՄՆ-ը բազմիցս Հարավչինական ծովում խախտել է Չինաստանի ծովային սահմանները».-նշված է Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: 

Չինաստանի իշխող կուսակցության պաշտոնական  «Ժողովուրդ» թերթը գրել է.-«ԱՄՆ-ի անուղևոր սուզանավի ելքը տարածաշրջանի ջրերում սպառնում է նավերի անվտանգ երթեկությանը:  ԱՄՆ-ը բազմիցս խախտել է տարածաշրջանի ծովային երթեկեության կանոնները»: