ԵՄ Խորհուրդը հաստատել է վիզայի ռեժիմի չեղարկումը Վրաստանի համար
ԵՄ Խորհուրդը հաստատել է վիզայի ռեժիմի չեղարկումը Վրաստանի համար: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին ասվում է խորհրդի հայտարարության մեջ:
«2016 թվականի դեկտեմբերի 20-ին ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցիչները Խորհրդի անունից հաստատեցին Վրաստանի համար այցագրային ազատականացման վերաբերյալ Եվրախորհրդարանի հետ համաձայնագիրը»,-նշվում է փաստաթղթում:
Հաջորդ և վերջին քայլը պետք է դառնա Եվրախորհրդարանի և ԵՄ-ի խորհրդի կողմից այդ որոշմանը հավանություն տալը: «Ինստիտուտները ելնում են այն բանից, որ Վրաստանի համար այցագրային ազատականացման համաձայնագրի ուժի մեջ մտնելը պետք է տեղի ունենա երրորդ երկրների համար անայցագիր ռեժիմի կասեցման մեխանիզմի մասին նոր օրենքի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ»,-ընդգծվում Է հայտարարության մեջ։
1in.am