Ֆիլիպիններում լրագրող է սպանվել
Դեկտեմբեր 21, 2016 18:47 Asia/Tehran
Ֆիլիպիններում թմրանյութերի դեմ պայքարի արշավի մեկնարկից ի վեր առաջին անգամ լրագրող է սպանվել, հայտնում է Reueters-ը:
Ֆիլիպինների լրագրողների ազգային միությունը հայտնել է, որ սպանվածը Լարի Կուն է, որին պատկանում էր Catanduanes News Now թերթը։
Գործակալության տվյալներով՝ Կուի հոդվածում խոսվում էր մետամֆիտամին թմրանյութը ստեղծելիս տեղական իշխանությունների թույլ տված անփույթ վերաբերմունքի մասին։ Նշենք, որ նախագահ Ռոդրիգո Դուտերտեն խոստացել էր ազատվել հենց այդ թմրանյութից։
Լրագրողների միությունը նախագահական հանձնաժողովին կոչ է անել գտնել լրագրողին սպանողին եւ քննադատել է լրատվամիջոցների նկատմամբ Ֆիլիպինների իշխանությունների վերաբերմունքը։
News.am
Պիտակ