ՄԱԿ-ն ընդունել է ավազափոշիների դեմ պայքարի Իրանի առաջարկած բանաձևը
«Ավազափոշիների դեմ պայքարի» ԻԻՀ առաջարկած բանաձևը վավերացվել է միաձայն:
Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հինգշաբթի օրը կատարած հաղորդման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վավերացված բանաձևում ՄԱԿ-ն աշխարհի երկրներին պարտավորեցրել է ավազափոշիների դեմ պայքարում առավել լուրջ համագործակցություն ցուցաբերել:
Ի դեպ, ավազափոշիների դեմ պայքարի թեմայով ՄԱԿ-ի հատուկ նստաշրջանը առաջիկա տարի կգումարվի Թեհրանում:
Սա ՄԱԿ-ի մասշտաբով առաջին լուրջ քայլն է, որը ավազափոշիների դեմ պայքարի ուղղությամբ ԻԻՀ հետ համագործակցության հող է նախապատրաստում և դրա համաձայն ՄԱԿ-ը պարտավորվում է ավազափոշիների դեմ պայքարում ամեն տեսակ համագործակցություն ունենալ Իրանի հետ:
Իրանի հատկապես հարավային ու հարավ-արևմտյան բազմաթիվ քաղաքներում ու նահանգներում առկա է ավազափոշիների խնդիրը, որի խոշոր բաժինը հարևան երկրների պատճառով է առաջանում: