ՄԱԿ-ն ընդունել է ավազափոշիների դեմ պայքարի Իրանի առաջարկած բանաձևը
https://parstoday.ir/hy/news/world-i47791-ՄԱԿ_ն_ընդունել_է_ավազափոշիների_դեմ_պայքարի_Իրանի_առաջարկած_բանաձևը
«Ավազափոշիների դեմ պայքարի» ԻԻՀ առաջարկած բանաձևը վավերացվել է միաձայն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2016 04:13 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ընդունել է ավազափոշիների դեմ պայքարի Իրանի առաջարկած բանաձևը

«Ավազափոշիների դեմ պայքարի» ԻԻՀ առաջարկած բանաձևը վավերացվել է միաձայն:

Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հինգշաբթի օրը կատարած հաղորդման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վավերացված բանաձևում ՄԱԿ-ն աշխարհի երկրներին պարտավորեցրել է ավազափոշիների դեմ պայքարում առավել լուրջ համագործակցություն ցուցաբերել:

Ի դեպ, ավազափոշիների դեմ պայքարի թեմայով ՄԱԿ-ի հատուկ նստաշրջանը առաջիկա տարի կգումարվի Թեհրանում:

Սա ՄԱԿ-ի մասշտաբով առաջին լուրջ քայլն է, որը ավազափոշիների դեմ պայքարի ուղղությամբ ԻԻՀ հետ համագործակցության հող է նախապատրաստում և դրա համաձայն ՄԱԿ-ը պարտավորվում է ավազափոշիների դեմ պայքարում ամեն տեսակ համագործակցություն ունենալ Իրանի հետ:

Իրանի հատկապես հարավային ու հարավ-արևմտյան բազմաթիվ քաղաքներում ու նահանգներում առկա է  ավազափոշիների խնդիրը, որի խոշոր բաժինը հարևան երկրների պատճառով է առաջանում: