Թրամփ. ԱՄՆ-ն է ստեղծել ԻԼԻՊ-ը
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածուն հաստատել է, որ իր պատկան երկիրը տարածաշրջանում ռազմական միջամտություններով ԻԼԻՊ-ի ստեղծման պատճառ է դարձել:
Համաձայն «Ալ Ալամ» հեռուստակայանի հաղորդման, Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինա նահանգում կայացած ասուլիսի ժամանակ «Սի Էն Էն» հեռուստակայանի եթերից հայտարարեց. «Միջին Արևելքի տարածաշրջանի իրավիճակի սրումը սկսվեց Իրաքի պատերազմից հետո և Իրաքում միջատություն կատարելու Վաշինգտոնի որոշումը մի կառավարության կողմից ընդունված ամենավատ որոշումը կարող էր լինել»:
Թրամփը Ջորջ Բուշ կրտսերին այդ աղետալի որոշման պատասխանատու ներկայացնելով ընդգծեց. «Այս քայլը հանգեցրեց ԻԼԻՊ-ի ստեղծման, Լիբիայում ու Սիրիայում զինված բախումներին, ինչպես նաև Եվրոպայում փախստականների ու էմիգրանտների ճգնաժամին ու ահաբեկչության վտանգի սրմանը»:
«Դեռ ոչ ոք չի իմանում թե մենք ինչո՞ւ միջամտություն կատարեցինք Իրաքում, այդտեղ մասսայական կոտորածի որևէ զենք չհայտնաբերվեց և 11-սեպտեմբերյան դեպքերի հեղինակներից ոչ մեկն էլ իրաքցի չէր»,-ասել է նա: