Բեթղեհեմում սկսվել են սուրբծննդյան արարողությունները
Դեկտեմբեր 25, 2016 08:53 Asia/Tehran
Սուրբ Ծննդի նախօրեին այսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Ճրագալույցը։ Բեթղեհեմում պաշտոնապես սկսվել են սուրբծննդյան արարողությունները։
Քաղաքի գլխավոր հրապարակում, որը գտնվում է Քրիստոսի Ծննդյան տաճարի դիմաց, առավոտից հազարավոր մարդիկ են հավաքվել, ովքեր ժամանել են աշխարհի տարբեր ծայրերից։ Բեթղեհեմ են ժամանել նաև պատվիրակություններ պաղեստինյան 25 քաղաքներից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Երեկոյան սպասվում է Երուսաղեմից բարձրաստիճան կաթոլիկ հոգևորականների պավիրակության, այլ երկրների, այդ թվում հարևան արաբական պետություններից հոգևորականության ներկայացուցիչների ժամանում։
1in.am
Պիտակ