ՄԱԿ ԱԽ վեց անդամներ մերժել են Սիրիայի վերաբերյալ ռուսական բանաձեւը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համաձայնության չի հասել թուրք-սիրիական սահմանի վրա իրավիճակի մասին Ռուսաստանի առաջարկած բանաձեւի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, 15 երկրներից 6-ը, այդ թվում ԱՄՆ –ն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան վետոյի իրավունք ունեն: Բանաձեւին հրաժարվել են աջակցել նաեւ ԱԽ երեք ոչ մշտական անդամները՝ Իսպանիան, Նոր Զելանդիան ու Ուկրաինան:
ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ ( փետրվարին ԱԽ նախագահ) Ռաֆայել Ռամիրեսի խոսքով, քննարկման ընթացքում, որը մեկ ժամից երկար է տեւել, «յուրաքանչյուր երկիր իր ազգային դիրքորոշումն է արտահայտել» : «Մենք մինչեւ երկուշաբթի ժամանակ ունենք, որպեսզի լսենք այս բանաձեւի վերաբերյալ արձագանքները ու մենք կտեսնենք, թե ինչ կլինի հետո»,- պարզաբանել է դիվանագետը:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշfgական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը բանաձեւի ռուսական նախագիծը «շեղող» է որակել: «Լավ կլիներ, եթե Ռուսաստանը կատարեր արդեն հաստատված բանաձեւը: 2254 բանաձեւի շուրջ մենք բոլորս աշխատել ենք տարեվերջին, բոլորս միասնական դիրքորոշում ենք ունեցել դրա դրույթների վերաբերյալ, ու շեշտադրումը պետք է արվի հենց այդ բանաձեւի կատարման վրա»,- մեջբերում է նրա խոսքերը «ՌԻԱ Նովոստին»: