Նավթի գինը կարող է ցատկել մինչեւ մեկ բարելի դիմաց 200 դոլար
https://parstoday.ir/hy/news/world-i4846-Նավթի_գինը_կարող_է_ցատկել_մինչեւ_մեկ_բարելի_դիմաց_200_դոլար
Նավթի մեկ բարելի գինը կարող է ցատկել մինչեւ 200 դոլար: Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտնել է միջին ժամկետներում նման սցենարի մասին, տեղեկացնում են ԶԼՄ-ները` վկայակոչելով ABI գործակալությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 20, 2016 13:37 Asia/Tehran
  • Նավթի գինը կարող է ցատկել մինչեւ մեկ բարելի դիմաց 200 դոլար

Նավթի մեկ բարելի գինը կարող է ցատկել մինչեւ 200 դոլար: Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան հայտնել է միջին ժամկետներում նման սցենարի մասին, տեղեկացնում են ԶԼՄ-ները` վկայակոչելով ABI գործակալությանը:

Այդ հավանականությունը նա բացատրել է նավթային ոլորտում ներդրումների կրճատումով, ցածրի գնի հետեւանքով անշահութաբեր դարձած հորատման աշտարակների փակումով:

Միաժամանակ Էկվադորի ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությունները դրական նշան են, տեղեկացնում է RG-ն:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Վենեսուելան պայմանավորվել էին 2016-ին նավթի արդյունահանումը պահպանել հունվարի մակարդակում, եթե այլ արտադրողներ միանան այդ նախաձեռնությանը: Որոշմանն աջակցել են Էկվադորը, Ալժիրը, Նիգերիան, Օմանը, Քուվեյթը: