Թուրքիան հրաժարվել է Սիրիայում ինքնուրույն գործողություններից
https://parstoday.ir/hy/news/world-i4849-Թուրքիան_հրաժարվել_է_Սիրիայում_ինքնուրույն_գործողություններից
Անկարան չի պատրաստվում Սիրիայում ցամաքային գործողություններ կատարել առանց միջազգային կոալիցիայի կամ ՄԱԿ-ի ԱԽ որոշման: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չևիքը, հայտնում է Anadolu գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2016 10:15 Asia/Tehran
  • Թուրքիան հրաժարվել է Սիրիայում ինքնուրույն գործողություններից

Անկարան չի պատրաստվում Սիրիայում ցամաքային գործողություններ կատարել առանց միջազգային կոալիցիայի կամ ՄԱԿ-ի ԱԽ որոշման: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիթ Չևիքը, հայտնում է Anadolu գործակալությունը:

Նա նշել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը` միաժամանակ ընդգծելով, որ Թուրքիան գտնվում է ահաբեկչական կազմակերպությունների նշանակետում և կօգտվի ինքնապաշտպանության իր իրավունքից:

«Թուրքիան գնդակոծում է Սիրիայի տարածքները ինքնապաշտպանության շրջանակներում: Թուրքիան գործում է միջազգային իրավունքի սահմաններում»,- հայտարարել է Չևիքը: