Վրաստանը մտադիր է Ռուսաստանի հետ շարունակել «կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i48697-Վրաստանը_մտադիր_է_Ռուսաստանի_հետ_շարունակել_կառուցողական_եւ_պրագմատիկ_երկխոսությունը
Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թբիլիսին կշարունակի կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Մոսկվայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2016 10:10 Asia/Tehran
  • Վրաստանը մտադիր է Ռուսաստանի հետ շարունակել «կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը»

Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Թբիլիսին կշարունակի կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Մոսկվայի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

2008թվականի օգոստոսին Վրաստանը խզեց ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները ի պատասխան Մոսկվայի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման: Սակայն Վրաստանի նոր կառավարության ներկայացուցիչները, որոնք իշխանության են եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում, արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը համարել են ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացումը:

«Մենք կշարունակենք կառուցողական եւ պրագմատիկ երկխոսությունը Ռուսաստանի հետ: Նաեւ կշարունակվեն Աբաշիձե-Կարասին ձեւաչափով հանդիպումները, որոնք արդեն որոշակի արդյունքների են հասել առեւտրական, տնտեսական, մշակութային, հումանիտար հարաբերություններում»,-հայտարարել Է Միխայիլ Ջանելիձեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am