Նաջրանում Սաուդյան Արաբիային պատկանող ուղղաթիռ է կործանվել
https://parstoday.ir/hy/news/world-i48886-Նաջրանում_Սաուդյան_Արաբիային_պատկանող_ուղղաթիռ_է_կործանվել
Եմենի բանակային և ժողովրդական ուժերը Սաուդյան Արաբիայի հարավային Նաջրան քաղաքում այդ երկրին պատկանող Apache ուղղաթիռ են կործանել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2016 14:15 Asia/Tehran
  • Նաջրանում Սաուդյան Արաբիային պատկանող ուղղաթիռ է կործանվել

Եմենի բանակային և ժողովրդական ուժերը Սաուդյան Արաբիայի հարավային Նաջրան քաղաքում այդ երկրին պատկանող Apache ուղղաթիռ են կործանել:

 

 

Ինչպես հաղորդում է Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, Նաջրանում  Եմենի բանակային և ժողովրդական  ուժերի կողմից Սաուդյան վարձկանների դիրքերի վրա իրականացված հարձակման հետևանքով ոչնչացվել է Abrams տանկերը և սպանվել են նրա հինգ ուղևորները:

 Եմենի բանակը և ժողովրդական  ուժերը Սաուդյան Արաբիայի Նաջրան քաղաքի որոշ տարածքներն իրենց հսկողության տակ առնելով  զգալի առաջխաղացում են ունեցել այդ տարածքում:

Մյուս կողմից Բլումբերգ ինտերնետային կայքը հղում անելով Սաուդյան Արաբիայի ՎԱՍ  լրատվական գործակալությանը հաղորդել է.«Օմանի պաշտպանական հարցերով պատասխանատու նախարար՝ Բադր Բին Սաիդ Ալբու Սաիդին մի նամակ հղելով Սաուդյան Արաբիայի փոխարքայազն՝ Մոհամմեդ Բին Սալմանին, Մասկատի ցանկությունն է հայտնել Եմենում ընթացող պատերազմին աջակցելու համար: