ՄԱԳԱՏԷ-ի 2016 թվականի ձեռքբերումները
https://parstoday.ir/hy/news/world-i49201-ՄԱԳԱՏԷ_ի_2016_թվականի_ձեռքբերումները
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է , որ Իրանի միջուկային գործունեության դիտարկումը և հաստատումը եղել է գործակալության 2016 թվականի ձեռքբերումներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 09:03 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի 2016 թվականի ձեռքբերումները

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է , որ Իրանի միջուկային գործունեության դիտարկումը և հաստատումը եղել է գործակալության 2016 թվականի ձեռքբերումներից մեկը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տարածած հաղորդագրությունում, կառույցի ձեռքբերումների շարքում նշվել է նաև ողջ աշխարհում կայուն զարգացմանն ուղղված ապահով միջուկային լուծումների  ընդհանրացումը և Իրանի միջուկային գործունեության դիտարկումը և հաստատմասն մասին զեկուցումը:

ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի առաջին բաժնում , լուսաբանվել է գործակալության գլխավոր տնօրեն՝ Յուկիա Ամանոյի կողմից 2016 թվականի հունիսի 16-ին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման գործընթացը:

Զեկույցում, ՀԳՀԾ-ը ճանաչվել է Իրան-ՄԱԳԱՏԷ հարաբերությունների նոր փուլի մեկնարկ : Զեկույցում ասված է.-«ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի միջուկային հանձնառությունների արդյունավետ ու ազդեցիկ դիտարկման մասին վստահանալու համար, առցանց դիտարկվում է Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեությունը»: