ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բորդյուժային փոխարինել է Վալերի Սեմերիկովը
Հունվար 01, 2017 13:59 Asia/Tehran
2017 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
«2016-ի դեկտեմբերի 31-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլայի Բորդյուժայի պարտականությունների ավարտման կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Անատոլիի Սեմերիկովի վրա»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Նշենք, որ Բորդյուժան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003-ից:
News.am
Պիտակ