ԱՊԼ հաջորդ գագաթնաժողովը կարող է կայանալ Եգիպտոսում
(last modified Sun, 21 Feb 2016 04:53:13 GMT )
Փետրվար 21, 2016 08:23 Asia/Tehran
  • ԱՊԼ հաջորդ գագաթնաժողովը կարող է կայանալ Եգիպտոսում

Արաբական պետությունների լիգայի հաջորդ գագաթնաժողովը կարող է կայանալ Եգիպտոսում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մարոկոյի արտգործնախարար Սալահեդդին Մեզուարը փետրվարի 19-ի գիշերը հայտնել է ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիին Մարոկոյի թագավոր Մուհամեդ 6-րդի` գագաթնաժողովն անցկացնելու իրավունքը զիջելու որոշման մասին: Ակնկալվում էր, որ ապրիլի 7-ին արաբական պետությունների ղեկավարներ պետք է հանդիպեին Մարաքեշում:

Քանի որ այբբենական հերթականությամբ հաջորդ երկիրը Մավրիտանիան էր, իսկ վերջինս չի հասցնի կարճ ժամանակահատվածում կազմակերպել գագաթնաժողովը, ուստի ակնկալվում է, որ ԱՊԼ հերթական գագաթնաժողովը կանցնի Եգիպտոսում: