Կանադայի դեմ հայց է ներկայացվել Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառելու պատճառով
Կանադայի մարդու իրավունքների կենտրոնը Սաուդյան Արաբիային սպառազինություն վաճառելու պատճառով Կանադայի կառավարության դեմ հայց է ներկայացվել դատարանին:
«Սպուտնիկ» լրատվական կայքի հաղորդման համաձայն՝ Կանադայի մարդու իրավունքների պաշտպան կենտրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ սպառազինության վաճառքից գոյացող գումարը չպետք է գերադասվի մարդկային արժեքներին:
2016 թվականին Կանադան պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ, որի համաձայն պետք է 900 ռազմական մեքենա վաճառի այդ երկրին:
ԱՄՆ-ից հետո Կանադան Սաուդյան Արաբիային սպառազինություն մատակարարող երկրորդ երկիրն է համարվում:
Որոշ ոչ կառավարական կազմակերպություններ զգուշացրել են, որ Միջին Արևելքի բռապետական երկրներին, այդ թվում Սաուդյան Արաբիային սպառազինության վաճառքը մեծ թվով անզեն քաղաքացիների զոհվելու պատճառ է դարձել Եմենում, Սիրիայում և Իրաքում: