Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին Սուրբ ծննդի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i49894-Վրաստանի_վարչապետը_շնորհավորել_է_հայերին_Սուրբ_ծննդի_կապակցությամբ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին և հայ ժողովրդին Սուրբ ծննդի կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2017 16:03 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը շնորհավորել է հայերին Սուրբ ծննդի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Վրաստանում բնակվող հայերին և հայ ժողովրդին Սուրբ ծննդի կապակցությամբ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Շնորհավորում ենք մեր հայրենակից հայերին և Հայաստանի եղբայր ժողովրդին Սուրբ ծննդի կապակցությամբ: Հպարտություն է առաջացնում այն փաստը, որ մենք դարեր շարունակ պահպանել ենք եղբայրական և ընկերական հարաբերություններ:

Հավատում եմ, որ վրացինեըր և հայերը սիրով և հարգանքով կշարունակեն ապրել իրար հետ, ինչն էլ ավելի կուժեղացնի մեր երկիրը: Բոլորին ցանկանում են խաղաղություն, բարեկեցություն և հաջողություններ»,-ասվում է վարչապետի շնորհավորանքի մեջ:

1in.am