Հայաստան գազի տարանցման շուրջ ռուս- վրացական երրորդ հանդիպումը՝ այսօր
Հունվար 10, 2017 09:56 Asia/Tehran
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն այսօր հերթական բանակցություններն է վարելու «Գազպրոմ- էքսպորտ» ռուսական ընկերության ղեկավարների հետ Հայաստան ռուսական գազի տարանցման շուրջ՝ հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Սա վերջին մեկ ամսում երրորդ հանդիպումն է՝ նշում է «ՌԻԱ- Նովոստին»։
Կալաձեի խոսքով՝ հանդիպումներում կողմերը բանակցում են նոր համաձայնագրի շուրջ։ Ըստ նրա՝ կողմերը կանցնեն տարանցման համար վճարման ձեւաչափին, կամ կպահպանեն գործողը։ Այսինքն՝ Վրաստանը կստանա Հայաստան առաքվող գազի 10 տոկոսը։ Կալաձեն նշում է, որ նոր ձեւաչափին անցնելուց հետո Թբիլիսին պետք է ունենա համարժեք փոխհատուցում գումարի տեսքով։
armradio.am/
Պիտակ