Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնեցրել են 2017թ-ի շփումների օրակարգը
https://parstoday.ir/hy/news/world-i50497-Վրաստանն_ու_Ռուսաստանը_համաձայնեցրել_են_2017թ_ի_շփումների_օրակարգը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 05:32 Asia/Tehran
  • Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնեցրել են 2017թ-ի շփումների օրակարգը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 2017թ-ի ընթացքում ոչ ֆորմալ հանդիպումների օրակարգը, որոնց ընթացքում պետք է անդրադարձ կատարվի վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Խոսվել է նաև երկկողմ փոխգործակցության մի շարք գործնական հարցերի մասին:

Armenpress.am