Վրաստանն ու Ռուսաստանը համաձայնեցրել են 2017թ-ի շփումների օրակարգը
Հունվար 11, 2017 05:32 Asia/Tehran
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 2017թ-ի ընթացքում ոչ ֆորմալ հանդիպումների օրակարգը, որոնց ընթացքում պետք է անդրադարձ կատարվի վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Խոսվել է նաև երկկողմ փոխգործակցության մի շարք գործնական հարցերի մասին:
Armenpress.am
Պիտակ