Բռնարարքների կանխման ուղղությամբ ՄԱԿ-ի առաքելությունն անկատար է մնացել
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է, որ աշխարհում բռնարարքների, ահաբեկչության ու կազմակերպված հանցագործության աճ է նկատվում:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն հակամարտությունների կանխման և կայուն խաղաղության թեմայով ԱԽ-ի նիստում ընդգծել է. «Աշխարհում պատերազմների կանխման և բրտարարքների նվազեցման ուղղությամբ ՄԱԿ-ի առաքելությունն անկատար է մնացել»:
«Ահաբեկչության, ծայրահեղականության և կազմակերպված հանցագործությունների կանխման համար ՄԱԿ-ը դեռ որևէ նախագիծ չի ներկայացրել»,-հավելել է Խոշռուն:
Խոշռուն ընդգծել է. «Պաղեստինում՝ Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը, Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակումը և Սիրիայում ու Եմենում միջամտությունը ոտնձգության բացահայտ օրինակներ են, որոնք մթագնել են աշխարհում խաղաղության հեռանկարը»:
«Աշխարհում ծայրահեղական ու թաքֆիրական գաղափարների և քսենոֆոբիայի տարածումը բրտարարքների արմատներից են համարվում»,-հավելել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ ՄԱԿ-ն ու նրա նոր գլխավոր քարտուղարը պիտի դիմակայեն այս մարտահրավերները և կայուն խաղաղության ուղղությամբ ջանք պիտի գործադրեն