Բռնարարքների կանխման ուղղությամբ ՄԱԿ-ի առաքելությունն անկատար է մնացել
https://parstoday.ir/hy/news/world-i50527-Բռնարարքների_կանխման_ուղղությամբ_ՄԱԿ_ի_առաքելությունն_անկատար_է_մնացել
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է, որ աշխարհում բռնարարքների, ահաբեկչության ու կազմակերպված հանցագործության աճ է նկատվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 07:41 Asia/Tehran
  • Բռնարարքների կանխման ուղղությամբ ՄԱԿ-ի առաքելությունն անկատար է մնացել

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է, որ աշխարհում բռնարարքների, ահաբեկչության ու կազմակերպված հանցագործության աճ է նկատվում:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն հակամարտությունների կանխման և կայուն խաղաղության թեմայով ԱԽ-ի նիստում ընդգծել է. «Աշխարհում պատերազմների կանխման և բրտարարքների նվազեցման ուղղությամբ ՄԱԿ-ի առաքելությունն անկատար է մնացել»:

«Ահաբեկչության, ծայրահեղականության և կազմակերպված հանցագործությունների կանխման համար ՄԱԿ-ը դեռ որևէ նախագիծ չի ներկայացրել»,-հավելել է Խոշռուն:

Խոշռուն ընդգծել է. «Պաղեստինում՝ Սիոնիստական ռեժիմի զավթողականությունը, Իրաքի դեմ ԱՄՆ-ի հարձակումը և Սիրիայում ու Եմենում միջամտությունը ոտնձգության բացահայտ օրինակներ են, որոնք մթագնել են աշխարհում խաղաղության հեռանկարը»:

«Աշխարհում ծայրահեղական ու թաքֆիրական գաղափարների և քսենոֆոբիայի տարածումը բրտարարքների արմատներից են համարվում»,-հավելել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը: 

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ ՄԱԿ-ն ու նրա նոր գլխավոր քարտուղարը պիտի դիմակայեն այս մարտահրավերները և կայուն խաղաղության ուղղությամբ ջանք պիտի գործադրեն