Վրաստանը Հայաստան գազի տարանցման շուրջ «Գազպրոմի» հետ համաձայնության չի եկել
https://parstoday.ir/hy/news/world-i50533-Վրաստանը_Հայաստան_գազի_տարանցման_շուրջ_Գազպրոմի_հետ_համաձայնության_չի_եկել
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ով դեկտեմբերի 23-ին հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հետ, հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2017 08:04 Asia/Tehran
  • Վրաստանը Հայաստան գազի տարանցման շուրջ «Գազպրոմի» հետ համաձայնության չի եկել

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ով դեկտեմբերի 23-ին հանդիպել է «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հետ, հայտարարել է, որ բանակցությունները շարունակվում են, քանի որ ռուսական գազի՝ Հայաստան տեղափոխելու համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել:

Այս մասին տեղեկացնում է civil.ge-ն:

Հանդիպումը տեղի է ունեցել տարանցման պայմանագրի շուրջ «Գազպրոմ-Էքսպորտի» հետ ամենամյա բանակցությունների շրջանակում: «Գազպրոմի» ներկայացուցիչներն առաջարկում են ռուսական գազի՝ Հայաստան մատակարարելու դիմաց անցում կատարել ֆինանսական պարգևատրման՝ Վրաստանի տարածքով անցնող գազի 10 տոկոսի փոխարեն, սակայն այդ առաջարկն անընդունելի է վրացական կողմի համար. նրանք համարում են, որ մոնետիզացիայի առաջարկվող չափը բավարար չէ:

Նախարարի խոսքով՝ վրացական կողմը ունի «շատ պարզ» դիրքորոշում առ այն, որ «անգամ ֆինանսական պարգևատրման ա նցնելու դեպքում երկիրը պետք է ստանա նույն օգուտը, ինչ այն պայմաններում, երբ բնական գազը ստանում էր հումքի տեսքով»: 

 

orer.am/