Լուկաշենկոն Ասադին հղել է աջակցության ուղերձ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական ուղերձ է հղել սիրիացի իր գործընկերոջը ահաբեկչության դեմ պայքարում երկրի ղեկավարությանը և Սիրիայի ժողովրդին ուղղված աջակցության խոսքերով՝ գրում է ria.ru-ն:
Սիրիայի նախագահը կիրակի օրը Դամասկոսում ընդունել է Մինսկի պաշտոնական պատվիրակությանը՝ Բելառուսի կոմկուսի առաջին քարտուղար Իգոր Կարպենկոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը, հակամարտության կարգավորման հեռանկարները:
«Ուղերձում սիրիացի ժողովրդին և մասնավորապես նախագահին ուղղված աջակցության խոսքեր էին: Ցանկություն է հայտնվել ապագայում Բելառուսի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և բոլոր ոլորտներում համագործակցության ծավալման վերաբերյալ»,- ասել է Կարպենկոն:
Բելառուսի պատվիրակությունը Ասադին «Հաղթանակի օրը» անվանումով կտավ է նվիրել՝ նշելով, որ Սիրիան արդար պատերազմ է մղում:
1in.am
21/2/2016