Լուկաշենկոն Ասադին հղել է աջակցության ուղերձ
https://parstoday.ir/hy/news/world-i5059-Լուկաշենկոն_Ասադին_հղել_է_աջակցության_ուղերձ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական ուղերձ է հղել սիրիացի իր գործընկերոջը ահաբեկչության դեմ պայքարում երկրի ղեկավարությանը և Սիրիայի ժողովրդին ուղղված աջակցության խոսքերով՝ գրում է ria.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2016 11:49 Asia/Tehran
  • Լուկաշենկոն Ասադին հղել է աջակցության ուղերձ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական ուղերձ է հղել սիրիացի իր գործընկերոջը ահաբեկչության դեմ պայքարում երկրի ղեկավարությանը և Սիրիայի ժողովրդին ուղղված աջակցության խոսքերով՝ գրում է ria.ru-ն:

Սիրիայի նախագահը կիրակի օրը Դամասկոսում ընդունել է Մինսկի պաշտոնական պատվիրակությանը՝ Բելառուսի կոմկուսի առաջին քարտուղար Իգոր Կարպենկոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը, հակամարտության կարգավորման հեռանկարները:

«Ուղերձում սիրիացի ժողովրդին և մասնավորապես նախագահին ուղղված աջակցության խոսքեր էին: Ցանկություն է հայտնվել ապագայում Բելառուսի և Սիրիայի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և բոլոր ոլորտներում համագործակցության ծավալման վերաբերյալ»,- ասել է Կարպենկոն:

Բելառուսի պատվիրակությունը Ասադին «Հաղթանակի օրը» անվանումով կտավ է նվիրել՝ նշելով, որ Սիրիան արդար պատերազմ է մղում:

1in.am

21/2/2016