Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i50731-Պուտինը_Էրդողանի_հետ_քննարկել_է_Սիրիայի_իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և միջսիրիական բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքում զետեղված հաղորդագրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2017 13:49 Asia/Tehran
  • Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և միջսիրիական բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի կայքում զետեղված հաղորդագրությունը:

«Հիմնական ուշադրությունը հատկացված է Սիրիայի իրավիճակին: Նշվում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ կրակը դադարեցնելու վերաբերյալ Սիրիայի և չափավոր ընդդիմության միջև բանակցություններն ընդհանուր առմամբ պահպանվում են: Պայմանավորվածություն կա, որ Աստանայում համատեղ ուժերով շարունակել միջսիրիական բանակցությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրների ղեկավարները նույնպես քննարկել են լիամասշտաբ առևտրատնտեսական կապերի վերականգնման հարցը:

operativ.am/