Չինաստան-Ռուսաստան համագործակցությունն` ընդդեմ  ամերիկյան TAD հակահրթիռային համակարգի տեղակայմանը
https://parstoday.ir/hy/news/world-i50845-Չինաստան_Ռուսաստան_համագործակցությունն_ընդդեմ_ամերիկյան_tad_հակահրթիռային_համակարգի_տեղակայմանը
Չինաստանը և Ռուսաստանն ընդլայնում են իրեն համագործակցությունը՝ դիմակայելու Հարավային Կորեայում ամերիկյան  TAD հակահրթիռային համակարգի տեղակայման ծրագրին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2017 08:11 Asia/Tehran
  • Չինաստան-Ռուսաստան համագործակցությունն` ընդդեմ  ամերիկյան TAD հակահրթիռային համակարգի տեղակայմանը

Չինաստանը և Ռուսաստանն ընդլայնում են իրեն համագործակցությունը՝ դիմակայելու Հարավային Կորեայում ամերիկյան  TAD հակահրթիռային համակարգի տեղակայման ծրագրին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

 

Չինաստանը և Ռուսաստանը  հունվարի 12-ին հայտարարել են, որ կպաշտպանեն իրենց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության իրավունքը և տարածաշրջանի հավասարակշռությունը: Նրանք դեմ են հարավային Կորեայում TAD հակահրթիռային համակարգի տեղակայմանը և  հարավային Կորեային կոչ են արել դադարեցնել այդ ծրագիրը:

Հայտարարելով ,որ տարածաշրջանը պետք է  մաքրել միջուկային զենքերից և բանակցության միջոցով իրականացնել այդ նպատակը, Չինաստանը և Ռուսաստանը տարածաշրջանի բոլոր կողմերին կոչ են արել խուսափել լարվածությունների սրմանը հանգեցնող ցանկացած քայլից:

Հարավային Կորեայում TAD հակահրթիռային համակարգի տեղակայման մասին հայտարարությունից հետո , Չինաստանի առևտրի նախարարությունը ուրբաթ օրը ևս հինգ տարով երկարաձգել է այդ երկիր ներմուծվող  օպտիկական մանրաթելերի և նման այլ ապրանքների տարիֆները: 

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն որոշել են 2017 թվականին Սեուլ քաղաքի արևելքում տեղակայել TAD հակահրթիռային համակարգեր: