Չինաստան-Ռուսաստան համագործակցությունն` ընդդեմ ամերիկյան TAD հակահրթիռային համակարգի տեղակայմանը
Չինաստանը և Ռուսաստանն ընդլայնում են իրեն համագործակցությունը՝ դիմակայելու Հարավային Կորեայում ամերիկյան TAD հակահրթիռային համակարգի տեղակայման ծրագրին: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Չինաստանը և Ռուսաստանը հունվարի 12-ին հայտարարել են, որ կպաշտպանեն իրենց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության իրավունքը և տարածաշրջանի հավասարակշռությունը: Նրանք դեմ են հարավային Կորեայում TAD հակահրթիռային համակարգի տեղակայմանը և հարավային Կորեային կոչ են արել դադարեցնել այդ ծրագիրը:
Հայտարարելով ,որ տարածաշրջանը պետք է մաքրել միջուկային զենքերից և բանակցության միջոցով իրականացնել այդ նպատակը, Չինաստանը և Ռուսաստանը տարածաշրջանի բոլոր կողմերին կոչ են արել խուսափել լարվածությունների սրմանը հանգեցնող ցանկացած քայլից:
Հարավային Կորեայում TAD հակահրթիռային համակարգի տեղակայման մասին հայտարարությունից հետո , Չինաստանի առևտրի նախարարությունը ուրբաթ օրը ևս հինգ տարով երկարաձգել է այդ երկիր ներմուծվող օպտիկական մանրաթելերի և նման այլ ապրանքների տարիֆները:
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն որոշել են 2017 թվականին Սեուլ քաղաքի արևելքում տեղակայել TAD հակահրթիռային համակարգեր: