Ռուսաստանը , Թուրքիան ու Իրանը քննարկել են Աստանայում Սիրիային նվիրված հանդիման նախապատրաստումը
https://parstoday.ir/hy/news/world-i50908-Ռուսաստանը_Թուրքիան_ու_Իրանը_քննարկել_են_Աստանայում_Սիրիային_նվիրված_հանդիման_նախապատրաստումը
Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի դիվանագետները Մոսկվայում անցկացրել են խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկել են Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստումը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 13, 2017 20:14 Asia/Tehran
  • Ռուսաստանը , Թուրքիան ու Իրանը քննարկել են Աստանայում Սիրիային նվիրված հանդիման նախապատրաստումը

Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի դիվանագետները Մոսկվայում անցկացրել են խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկել են Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստումը։

Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Քննարկման առանցքում հունվարի 23-ին Աստանայում ծրագրված միջազգային հանդիպման նախապատրաստման ու անցկացմանը վերաբերող հարցերն էին,- տեղեկացրել են ԱԳՆ-ից,- Հնչել է ընդհանուր տեսակետ այն մասին, որ Աստանայում ծրագրված գալիք գագաթնաժողովը, որը 2016-ի դեկտեմբերի 29-ին ձեռքբերված միջսիրիական պայմանավորվածությունների ու ՄԱԿ ԱԽ 2336 բանաձեւի զարգացումն է լինելու,  կոչված է ապահովել Սիրիայում ռազմական գործողությունների երկարաժամկետ ու կայուն դադար, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակություն, նաեւ կարող է ազդակ հաղորդել սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացին»։

 Հրադադարի ու քաղաքական գործընթացի մեկնարկի հարցերը քննարկվելու են Աստանայում հունվարի 23-ին Սիրիայի կառավարության ու ընդդիմության բանակցություններում։

orer.am