Կիպրոսի նախագահ. Թուրքիայի ուժերը պիտի հեռանան Կիպրոսից
https://parstoday.ir/hy/news/world-i50917-Կիպրոսի_նախագահ._Թուրքիայի_ուժերը_պիտի_հեռանան_Կիպրոսից
Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի ուժերի դուրս բերումն այդ կղզու երկու բաժինների վերամիավորման կապակցությամբ համաձայնության նախապայմանն է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 14, 2017 07:41 Asia/Tehran
  • Կիպրոսի նախագահ. Թուրքիայի ուժերը պիտի հեռանան Կիպրոսից

Կիպրոսի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի ուժերի դուրս բերումն այդ կղզու երկու բաժինների վերամիավորման կապակցությամբ համաձայնության նախապայմանն է:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ուրբաթ օրը Ժնևում հայտարարել է. «Թուրքիայի ուժերի դուրս բերման կապակցությամբ համաձայնություն պիտի կայանա»:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն այն պայմաններում է նման հայտարարություն արել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը բացառեց Կիպրոսից այդ երկրի զորայինների լիարժեք դուրս բերումը:

Էրդողանը նման հայտարարություն կատարեց մեկ օր նրանից հետո, երբ ՄԱԿ-ի միջնորդությամբ Կիպրոսի հունաբնակ և թրքաբնակ բաժինների վերամիավորման շուրջ բանակցությունները ձախողեցին: