Այսօր Կրոնի համաշխարհային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i51064-Այսօր_Կրոնի_համաշխարհային_օրն_է
Հունվարի երրորդ կիրակի օրը ամեն տարի ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է Կրոնի համաշխարհային օրը (World Religion Day):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 06:06 Asia/Tehran
  • Այսօր Կրոնի համաշխարհային օրն է

Հունվարի երրորդ կիրակի օրը ամեն տարի ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է Կրոնի համաշխարհային օրը (World Religion Day):

Տոնն իր արմատներով տանում է 1950 թվականը, երբ ԱՄՆ-ում Հավատի ազգային մարմինն այն հաստատել էր որպես տոն բոլոր համաշխարհային կրոնների միասնականությունը հաստատելու համար եւ որպեսզի ցուցադրի, որ կրոնն առաջին հերթին աշխարհը  միավորող, այլ ոչ թե պառակտող ուժ է: Շատ հաճախ մարդկային մշակույթի եւ քաղաքականության պատմությունը կրոնների պատմությունն է: Իսկ ընդհանուր հավատի զգացողությունը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, մարդկանց միավորող գլխավոր գործոններից մեկն է: Այդ պատճառով այսօրվա տոնի հիմքում ընկած գլխավոր գաղափարն այն է, որ կրոնը պետք է ծառայի միասնությանը:

News.am