Սիրիայում ահաբեկչություններն ավելի քան 120 մարդու կյանք են խլել
https://parstoday.ir/hy/news/world-i5107-Սիրիայում_ահաբեկչություններն_ավելի_քան_120_մարդու_կյանք_են_խլել
Փետրվարի 21-ին Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով ավելի քան 120 մարդ է զոհվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2016 19:20 Asia/Tehran
  • Սիրիայում ահաբեկչություններն ավելի քան 120 մարդու կյանք են խլել

Փետրվարի 21-ին Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով ավելի քան 120 մարդ է զոհվել:

Վերջին տվյալներով, 46 հոգի զոհվել է Հոմսի ազ-Զահրա թաղամասում որոտացած պայթյունի հետեւանքով, եւս 80 հոգի էլ՝ Դամասկոսում: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

ՆԳՆ աշխատակիցների կարծիքով, զինյալները նախ ծրագրել են Հոմսում մեկ ռումբ պայթեցնել, իսկ դեպքի վայրում մարդկանց հավաքվելուց հետո գործողության մեջ դնել երկրորդ ռումբը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի ուշ հարձակման է ենթարկվել նաեւ Դամասկոսի Սեիդա Զեյնամ թաղամասը: