ՄԱԿ. Կառույցը աջակցելու է ՀԳՀԾ-ի գործադրմանը
https://parstoday.ir/hy/news/world-i51316-ՄԱԿ._Կառույցը_աջակցելու_է_ՀԳՀԾ_ի_գործադրմանը
5+1 խմբի հետ Իրանի միջուկային համաձայնագրի գործադրման հանձնվելու տարելիցին կապակցությամբ հրապարակած ուղերձում, ՄԱԿ-ը գոհունակություն է հայտնել համաձայնագրի գործադրման ուղղությամբ կողմերի վճռականության կապակցությամբ և բոլոր կողմերից պահանջել է հավատարիմ մնալ դրա կետերի գործադրմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 04:16 Asia/Tehran
  • ՄԱԿ. Կառույցը աջակցելու է ՀԳՀԾ-ի գործադրմանը

5+1 խմբի հետ Իրանի միջուկային համաձայնագրի գործադրման հանձնվելու տարելիցին կապակցությամբ հրապարակած ուղերձում, ՄԱԿ-ը գոհունակություն է հայտնել համաձայնագրի գործադրման ուղղությամբ կողմերի վճռականության կապակցությամբ և բոլոր կողմերից պահանջել է հավատարիմ մնալ դրա կետերի գործադրմանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Խանը, երկուշաբթի օրը ՀԳՀԾ-ի գործադրման տարելիցի կապակցությամբ կազմակերպված  մամլո ասուլիսի ժամանակ նշել է, որ այս համաձայնությունը Իրանի ու աշխարհի երկրների համար պատմական նվաճում էր: Նա  շել է, որ ՄԱԿ-ը դրականէ  գնահատում ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը նշել է, որ միջուկային համաձայնությունը ընդգծում է  Իրանի միջուկային ծրագրի խաղաղասիրական էությունը և համարվում է տարածաշրջանի անվտանգության ու խաղաղության երաշխիքը: Նա    ուրախություն է հայտնել այն կապակցությամբ, որ համաձայնագրի բոլոր կողմերը հունվարի 10-ին Վիեննայում գումարված նիստում ընդգծեցին դրա  գործադրման նշանակությունը:

Ֆարհան Խանը հավելել է, որ շահավետ է լինելու բոլոր կողմերի համար  և հատկապես` Իրանի ժողովրդի: «ՄԱԿ-ն ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի ու նաև այլ որոշումների շրջանակում, մենք ամեն կերպ կաջակցենք բոլոր կողմերի միջոցով այս համաձայնագրի գործադրմանը»: