Աստանա գործուղված ՄԱԿ-ի պատվիրակության նախագահը խորհրդակցել է Ջաբերի Անսարիի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i51475-Աստանա_գործուղված_ՄԱԿ_ի_պատվիրակության_նախագահը_խորհրդակցել_է_Ջաբերի_Անսարիի_հետ
Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ Աստանայում կայնալիք նստաշրջանին մասնակցելու համար գործուղված ՄԱԿ-ի պատվիրակության նախագահը հեռախոսային խորհրդակցություն է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 07:18 Asia/Tehran
  • Աստանա գործուղված ՄԱԿ-ի պատվիրակության նախագահը խորհրդակցել է Ջաբերի Անսարիի հետ

Սիրիայի ճգնաժամի կապակցությամբ Աստանայում կայնալիք նստաշրջանին մասնակցելու համար գործուղված ՄԱԿ-ի պատվիրակության նախագահը հեռախոսային խորհրդակցություն է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռամզի Էզեդդին Ռամզին, ով գլխավորում է Աստանա գործուղված այս կազմակերպության պատվիրակությունը, երեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբերի Անսարիի հետ հեռախոսազրույցում մտքերի փոխանակում է կատարել Սիրիայի խաղաղության բանակցությունների շուրջ:

Սիրիայի խաղաղության բանակցությունները տեղի կունենան հունվարի 23-ին և 24-ին` Աստանայում, Ռուսաստանի, Թուրքիայի ու ԻԻՀ-ի վերահսկողությամբ :

Աստանայի նստաշրջանի նպատակն է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման շրջանակում հող պատրաստել Սիրիայի կառավարության ու ընդդիմության մասնակցությամբ երկխոսության համար: