Ամերիկան, Կուբան եւ Մեքսիկան կբաժանեն Մեքսիկական ծոցի արեւելյան հատվածը
https://parstoday.ir/hy/news/world-i51553-Ամերիկան_Կուբան_եւ_Մեքսիկան_կբաժանեն_Մեքսիկական_ծոցի_արեւելյան_հատվածը
Առաջիկայում ԱՄՆ-ը, Կուբան եւ Մեքսիկան Մեքսիկական ծոցի արեւելյան հատվածի բաժանման մասին համաձայնագիր կստորագրեն, հայտնում է Reuters-ը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հունվար 18, 2017 12:03 Asia/Tehran
  • Ամերիկան, Կուբան եւ Մեքսիկան կբաժանեն Մեքսիկական ծոցի արեւելյան հատվածը

Առաջիկայում ԱՄՆ-ը, Կուբան եւ Մեքսիկան Մեքսիկական ծոցի արեւելյան հատվածի բաժանման մասին համաձայնագիր կստորագրեն, հայտնում է Reuters-ը:

Այս հարցով բանակցությունները կես տարի են տեւել եւ հաջողությամբ ավարտվել են 3 շաբաթ առաջ: Գործակալության աղբյուրները նշել են, որ ԱՄՆ նախագահի գործող վարչակազմը ձգտում է համաձայնագիրը ստորագրել մինչեւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա չորեքշաբթի՝ հունվարի 18-ին:

Համարվում է, որ Մեքսիկական ծոցի արեւելյան հատվածը հարուստ է նավթային եւ գազային հանքավայրերով, սակայն այս ջրատարածքի իրավաբանական կարգավիճակը մինչ օրս որոշված չէ:
news.am