Հայտնի է Խաղաղ օվկիանոսում աշխարհի առաջին «լողացող քաղաքի» կառուցման հիմնական դիզայնը
Աշխարհի առաջին լողացող քաղաքը կառուցվելու է Խաղաղ օվկիանոսում` Թաիթի (Ֆրանսիական Պոլինեզիա) կղզու մոտ:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կղզու կառավարությունը գործարք է կնքել կալիֆոռնիական շինարարական ինստիտուտի հետ առաջիկա երկու տարում կառուցման աշխատանքներն սկսելու մասին:
Նախագծով նախատեսվում է կիսաանկախ քաղաքներ կառուցել, որտեղ կառավարական և գյուղատնտեսական նոր ձևափաչեր կփորձարկվեն:
Փորձարարական լողացող բնակավայրը հնարավորություն կտա բնակիչներին սեփական ձեռքերով էկոլոգիապես մաքուր սնունդ աճեցնել:
Ֆրանսիական Պոլինեզիան 118 կղզյակներից բաղկացած համախումբ է, որտեղ կարելի է զարգացնել գյուղատնտեսությունը, ագարակներ կառուցել, բուժհաստատություն և բուժսպասարկման կենտրոն հիմնել, ինչպես նաև կայուն էներգիայի կայաններ կառուցել:
Tert.am