Չինաստանը 29,2 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին օգնելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i51646-Չինաստանը_29_2_մլն_դոլար_կհատկացնի_սիրիացի_փախստականներին_օգնելու_համար
Չինաստանը 200 մլն յուան (մոտավորապես 29,2 մլն դոլար) կհատկացնի սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայան կատարած այցելության ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 07:17 Asia/Tehran
  • Չինաստանը 29,2 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին օգնելու համար

Չինաստանը 200 մլն յուան (մոտավորապես 29,2 մլն դոլար) կհատկացնի սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայան կատարած այցելության ժամանակ:

«Չինաստանը որոշում Է ընդունել 200 մլն յուան հումանիտար օգնություն հատկացնել օթեւանից զրկված սիրիացի փախստականներին օժանդակելու համար»,- պետության ղեկավարի խոսքը մեջբերված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: 

«Ահաբեկչությունը, փախստականների հետ կապված ճգնաժամը եւ մյուս խնդիրները կապված են աշխարհաքաղաքական հակամարտությունների հետ: Հակամարտությունների կարգավորումը հանգուցային լուծում Է»,- հավելել Է Սի Ցզինպինը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

orer.am/