Կանադական Քվեբեկի մզկիթներից մեկում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i52773-Կանադական_Քվեբեկի_մզկիթներից_մեկում_հրաձգության_հետևանքով_5_մարդ_է_զոհվել
Կանադական Քվեբեկ քաղաքի Իսլամական մշակութային կենտրոն-մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, ինչը 5 մարդու մահվան պատճառ է դարձել. վիրավորների ստույգ թվի մասին դեռևս տեղեկություն չկա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 30, 2017 09:32 Asia/Tehran
  • Կանադական Քվեբեկի մզկիթներից մեկում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել

Կանադական Քվեբեկ քաղաքի Իսլամական մշակութային կենտրոն-մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, ինչը 5 մարդու մահվան պատճառ է դարձել. վիրավորների ստույգ թվի մասին դեռևս տեղեկություն չկա:

Այս մասին հաղորդում է BBC-ն՝ մանրամասնելով, որ 2 կասկածյալ արդեն ձերբակալված են: Նրանցից մեկը 27 տարեկան է: Հայտնի է, որ դեպքի վայրում երիտասարդը կիրառել է AK-47 ինքնաձիգ:
Ականատեսների պատմելով՝ հրաձգության պահին մզկիթում եղել է մոտ 40 մարդ:
Միչդեռ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, անդրադառնալով արտակարգ պատահարին, տեղի ունեցածը որակել է «վախկոտ հարձակում»:
«Այսօր Կանադայի բնակիչները սգում են Քվեբեկի մզկիթում իրականացված հարձակման զոհերի համար: Այժմ իմ մտքերը զոհերի ու նրանց ընտանիքների հետ են»,- գրել է Տրյուդոն Twitter-ում:

Tert.am