Վրաստանի ու Չինաստանի միջև ազատ առևտուրը կսկսի գործել 2016 թվականին
https://parstoday.ir/hy/news/world-i5278-Վրաստանի_ու_Չինաստանի_միջև_ազատ_առևտուրը_կսկսի_գործել_2016_թվականին
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ու Չինաստանը բանակցություններ են սկսել ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին։ Փաստաթղթի բոլոր մանրամասները պլանավորված է մշակել 2016 թվականին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեն:«
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2016 12:26 Asia/Tehran
  • Վրաստանի ու Չինաստանի միջև ազատ առևտուրը կսկսի գործել 2016 թվականին

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ու Չինաստանը բանակցություններ են սկսել ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին։ Փաստաթղթի բոլոր մանրամասները պլանավորված է մշակել 2016 թվականին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեն:«

«Մենք հուսով ենք, որ փաստաթուղթը կստորագրվի բարձր մակարդակով ու կապահովի մեր երկրների միջև առևտրի ապագա զարգացումը»,- ասել է նա։

Արվելաձեի խոսքերը հաստատել է նրա չինացի գործընկեր Լյու Յույհուան՝ Չինաստանի առևտրի նախարարության խորհրդականը, որի խոսքով՝ ազատ առևտրի մասին պայմանագիրը կարևոր իրադարձություն է երկու երկրների հարաբերություններում, և այն կապահովի Վրաստանի հետ ավելի խիտ համագործակցություն։

Նախորդ տարի Չինաստանը դարձել է Վրաստանի չորրորդ խոշոր առևտրային գործընկերը։