Դոնբասում իրադրությունը սրվել է․կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
https://parstoday.ir/hy/news/world-i52869-Դոնբասում_իրադրությունը_սրվել_է_կան_բազմաթիվ_զոհեր_ու_վիրավորներ
Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների գոտում անցած օրվա ընթացքում զոհվել է ևս երեք զինվորական։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 31, 2017 15:28 Asia/Tehran
  • Դոնբասում իրադրությունը սրվել է․կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների գոտում անցած օրվա ընթացքում զոհվել է ևս երեք զինվորական։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Դոնբասում ուկրաինական զորքերի գործողության շտաբի մամուլի ծառայությունը: Եվս քսան մարդ վերքեր են ստացել, իսկ չորս հոգի՝ վնասվածքներ: Ավդեևկայի՝ Դոնեցկի արվարձանի արդյունաբերական գոտում մարտական գործողությունները շարունակվում են հունվարի 29-ից:

Հունվարի 30-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր հինգ զինծառայողների զոհվելու, ինչպես նաև 13 վիրավորների մասին:

Մինչդեռ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հայտարարել են, որ հունվարի 29-ին եւ 30-ին սպանվել են ուկրաինացի 78 զինվորականներ, ևս 76-ը՝ վերքեր են ստացել։

Ինչ վերաբերում Է ԴԺՀ-ի զինված կողմնակիցների կորուստներին, ապա հաղորդագրության համաձայն՝ անցած մեկ օրում գրանցվել է չորս սպանված և յոթ վիրավոր:

Վերջին մի քանի օրերին թե՛ Կիևը, թե՛ ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի կողմնակիցները հաղորդում են Դոնբասում իրադրության սրվելու մասին:

Ուկրաինացի զինվորականների տեղեկատվության համաձայն՝ վերջին մեկ օրում կողմերի սահմանազատման գծին իրենց դիրքերը գնդակոծվել են 71 անգամ: Հատկապես ծանր դրություն Է ստեղծվել Ավդեևկայի շրջանում, որտեղ ուկրաինական բանակի դիրքերը գնդակոծվել են ականանետներից, նռնականետներից եւ հրետանուց:

Հենց Ավդեեւկայից Է սկսվել Դոնբասում հակամարտության սրվելու նոր փուլը: Կողմերը միմյանց մեղադրում են մարտական գործողություններ սկսելու մեջ:

1in.am