Էլմար Մամեդյարով. «Շրջան առ շրջան կվերադարձնենք Ղարաբաղը»
https://parstoday.ir/hy/news/world-i52895-Էլմար_Մամեդյարով._Շրջան_առ_շրջան_կվերադարձնենք_Ղարաբաղը
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ը, այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Քաթարի արտգործնախարարի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Բաքուն բանակցություններ է վարում միջազգային կազմակերպությունների հետ Ջաբրաիլի շրջանի Ջոջուգ Մարջանլի գյուղը վերականգնելու հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2017 13:55 Asia/Tehran
  • Էլմար Մամեդյարով. «Շրջան առ շրջան կվերադարձնենք Ղարաբաղը»

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ը, այսօր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Քաթարի արտգործնախարարի մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Բաքուն բանակցություններ է վարում միջազգային կազմակերպությունների հետ Ջաբրաիլի շրջանի Ջոջուգ Մարջանլի գյուղը վերականգնելու հարցով:

Ըստ Մամեդյարովի դա «ադրբեջանական տարածքի» «դեօկուպացման» առաջին քայլն է:

«Որպես Ադրբեջանի քաղաքացի ես չեմ կասկածում, որ գյուղ առ գյուղ, շրջան առ շրջան, մենք կազատագրենք «օկուպացված տարածքները»: Դա վաղ թե ուշ տեղի կունենա», - հայտարարեց նա: 

Էլմար Մամեդյարովը հայտնեց նաև, որ անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. «Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-19-ը։ Ես իմ համաձայնությունը տվել եմ»:

Բացի այդ Նա շնորհակալություն հայտնեց իր քաթարցի գործընկերոջը «Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցության համար»: 

zham.am/