ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել եմենցի երեխաների թերսնման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i52951-ՄԱԿ_ը_մտահոգություն_է_հայտնել_եմենցի_երեխաների_թերսնման_կապակցությամբ
ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Եմենում թերսնումից տառապող երեխաների թվի աճի կապակցությամբ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 07:37 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել եմենցի երեխաների թերսնման կապակցությամբ

ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Եմենում թերսնումից տառապող երեխաների թվի աճի կապակցությամբ :

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեքշաբթի օրը հայտարարել է, որ ավելի քան երկու միլիոն եմենցի երեխաներ տառապում են թերսնումից, որի պատճառն այդ երկրի հանրային առողջապահության վրա ազդած պատերազմն ու տնտեսական ճգնաժամն են:

Այս հաղորդման համաձայն, երկու միլիոն 200 հազար եմենցի երեխաներ տառապում են թերսնումից:

Թերսնումը Եմենում երեխաների մահացության գլխավոր պատճառներից է համարվում: Այդ երեխաների շուրջ 7 տոկոսը առողջապահության հետ կապված խնդիրների պատճառով նախքան 5 տարեկան դառնալը մահանում է:

Սաուդյան ռեժիմն ԱՄՆ-ի պաշտպանությամբ 2015 թվականի մարտից հարձակումներ է սկսել Եմենի դեմ:

Այս հարձակումների ընթացքում զոհվել ու վիրավորվել են տասնյակ հազարավոր եմենցիներ: