Չինաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել
https://parstoday.ir/hy/news/world-i53121-Չինաստանը_միջմայրցամաքային_բալիստիկ_հրթիռ_է_փորձարկել
Չինաստանը միջմայրցամաքային DF-5C բալիստիկ հրթիռ է արձակել: Հրթիռը պարունակում է 10 մարտական բլոկ և կարող է նաև կրել 10 միջուկային մարտագլխիկներ: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 14:48 Asia/Tehran
  • Չինաստանը  միջմայրցամաքային  բալիստիկ հրթիռ է փորձարկել

Չինաստանը միջմայրցամաքային DF-5C բալիստիկ հրթիռ է արձակել: Հրթիռը պարունակում է 10 մարտական բլոկ և կարող է նաև կրել 10 միջուկային մարտագլխիկներ: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Հրթիռն արձակվել է Թայուան կայանից, որը գտնվում է Հյուսիսային Չինաստանի Շանսի նահանգում: Փորձարկումները ավարտվել են այն բանից հետո, երբ հրթիռները խոցել են իրենց պայմանական թիրախները Տակլա Մական անապատում: Չինաստանի հրթիռային փորձարկումն այն դեպքում  է տեղի ունեցել ,երբ այդ երկրի  և ԱՄՆ-ի հարաբերությունները շատ լարված են, հատկապես ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո:

ԱՄՆ-ի հաշվարկումների համաձայն՝ Չինաստանի  միջուկային զինանոցներում կան 250 միջուկային  մարտագլխիկներ: Այս փորձարկումները խոսում են այն մասին, որ պաշտոնական Պեկինը սկսել է ավելացնել իր միջուկային սպառազինությունների հնարավորությունները՝ ներառյալ նաև մարտական պատրաստականության բերված միջուկային մարտագլխիկների զինանոցը: