Չինաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել
Չինաստանը միջմայրցամաքային DF-5C բալիստիկ հրթիռ է արձակել: Հրթիռը պարունակում է 10 մարտական բլոկ և կարող է նաև կրել 10 միջուկային մարտագլխիկներ: Այս մասին հայտնում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Հրթիռն արձակվել է Թայուան կայանից, որը գտնվում է Հյուսիսային Չինաստանի Շանսի նահանգում: Փորձարկումները ավարտվել են այն բանից հետո, երբ հրթիռները խոցել են իրենց պայմանական թիրախները Տակլա Մական անապատում: Չինաստանի հրթիռային փորձարկումն այն դեպքում է տեղի ունեցել ,երբ այդ երկրի և ԱՄՆ-ի հարաբերությունները շատ լարված են, հատկապես ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո:
ԱՄՆ-ի հաշվարկումների համաձայն՝ Չինաստանի միջուկային զինանոցներում կան 250 միջուկային մարտագլխիկներ: Այս փորձարկումները խոսում են այն մասին, որ պաշտոնական Պեկինը սկսել է ավելացնել իր միջուկային սպառազինությունների հնարավորությունները՝ ներառյալ նաև մարտական պատրաստականության բերված միջուկային մարտագլխիկների զինանոցը: