Եվրախորհրդարանը հավանություն տվեց Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/world-i53129-Եվրախորհրդարանը_հավանություն_տվեց_Վրաստանի_քաղաքացիների_համար_առանց_վիզայի_ռեժիմին
Եվրախորհրդարանը քվեարկել Է Եվրամիության երկրներում Վրաստանի քաղաքացիների համար այցագրերի ռեժիմի չեղարկման օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2017 20:06 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանը հավանություն տվեց Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմին

Եվրախորհրդարանը քվեարկել Է Եվրամիության երկրներում Վրաստանի քաղաքացիների համար այցագրերի ռեժիմի չեղարկման օգտին:

Այդ որոշումը պաշտպանել են Եվրախորհրդի 647 պատգամավորներից 553-ը: Դեմ են արտահայտվել 66-ը, ձեռնպահ են մնացել 28-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին  այցագրերի առաջիկա չեղարկումը համարել Է պատմական իրադարձություն: Նա նախապես շնորհակալություն Է հայտնել եվրախորհրդարանականներին, որոնք մասնակցել են քվեարկությանը:

Եվրամիության կողմից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի չեղարկման հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Մարիա Գաբրիելն ակնկալում Է, որ անայցագիր ռեժիմը գործի կդրվի մինչեւ մարտի վերջը. Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրերի Շենգենի գոտու երկրներում գտնվել 90 օր (180-ից):

Հունվարին Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի կոմիտեն քվեարկել Էր Վրաստանի հետ այցագրային ռեժիմի չեղարկման կապակցությամբ կարգավորման մեխանիզմի փոփոխման օգտին: Վերջնական խմբագրումը 2016 թվականի դեկտեմբերի 13-ին համաձայնեցրել Էին ԵՄ-ի խորհրդի, Եվրախորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները:

Սահմանված ընթացակարգերի համաձայն, Եվրախորհրդարանում քվեարկությունից հետո այցագրային ռեժիմի չեղարկումը պետք Է պաշտոնապես հաստատի Եվրամիության խորհուրդը՝ նախարարների մակարդակով: Օրենսդրական փոփոխությունները կհրապարակվեն Եվրամիության Պաշտոնական հանդեսում այն բանից հետո, երբ դրանք կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը, ինչպես նաեւ Եվրամիության խորհրդի նախագահող երկրի (Մալթա) համապատասխան ներկայացուցիչը: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հրապարակումից 21 օր հետո:

Armenpress.am