Աղջիկ-օձը փոխում է մաշկը ամեն մեկուկես ամիսը մեկ
Հնդկաստանի 16-ամյա քաղաքացի Շալինի Յադավը տառապում է մաշկի հազվագյուտ հիվանդությամբ:
Տեղի բնակիչները նրան անվանել են «աղջիկ-օձ, քանի որ աղջկա ամբողջ մարմինը ծածկված է կոշտ թեփուկներով, որը գործնականում ամբողջովին թափվում է ամեն մեկուկես ամիսը մեկ: Յադավը չգիտի՝ ինչպես ազատվել խնդրից, հայտնում է Sun-ը:
Հազվագյուտ հիվանդությունը, որով տառապում է աղջիկը, կոչվում է «էրիտրոդերմիա»: Յադավի մոր խոսքով՝ իր աղջիկը մաշկի փոխարեն յուրատեսակ թեփուկներ ունի ծնվելու պահից: Հիվանդի ընտանիքը 8 երեխա ունի և շատ քիչ միջոցներ: «Օձի» ծնողները չգիտեն՝ ինչպես բուժել աղջկան:
Արտաքին տեսքի պատճառով Յադավը ստիպված է եղել հեռանալ դպրոցից: Աղջիկն ասում է, որ ուզում է ապրել և սովորել իր հասակակիցների պես, սակայն նրանք չեն կարողանում իր կողքին գտնվել: Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ հիվանդի ընտանիքն ուրախ կլինի ցանկացած օգնության դեպքում:
1in.am