ՌԴ ԱԳՆ-ում չեն բացառել Վրաստանի հետ վիզայի ռեժիմի չեղարկումը
Փետրվար 08, 2017 15:29 Asia/Tehran
Մոսկվան չի բացառում, որ ապագայում Վրաստանի հետ վիզային ռեժիմը կհեշտանա կամ կչեղարկվի:
Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը:
Հաղորդագրության համաձայն՝ Պրահայում կայացել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ ներակայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը:
«Վրաստանի քաղաքացիների համար վիզայի լիբերալիզացման շնորհիվ, որը ռուսական կողմն իրականացրել է 2015թ. վերջին, Թբիլիսիում Ռուսստանի կողմից տրվող այցագրերի թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 40 հազարի: Կարասինը հաստատել է վիզայի ռեժիմի հետագա հեշտացման ցանկությունը՝ չբացառելով ապագայում նաև չեղարկումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
1in.am
Պիտակ